ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպութունը (այսուհետ` Կազմակերպություն) ստեղծվել է 15․11․2019 թվականին։ Այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
Կազմակերպության գործունեության նպատակներն են․
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի միասնական պաշտպանությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և մասնավոր կազմակերպություններում, ինպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպություններում։
- Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեությանն օրենսդրորեն խոչընդոտող խնդիրների վերհանումն ու դրանց լուծման կամ վերացման ապահովումը։
- Կազմակերպության օժանդակության կարիքն ունեցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց բնականոն գործունեության և զարգացման օրենսդրական ապահովումը։
Կազմակերպությունն իրականացնում է․
- Գործարար խորհրդատվություն՝ ներդրումների պաշտպանության հարցերում, համապատասխան ներդրումային ոլորտի ուսումնասիրում և այդ ոլորտի ուսումնասիրում և այդ ոլորտի վերլուծություն, ինչպես նաև այդ ոլորտի իրավահարաբերությունները կարգավորող օրեսդրության խորհրդատվության մատուցում։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար իրավաբանական խորհրդատվություն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
- Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ, ով ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:
- Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին` Նախագահին:
- Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում: