• ք․ Երևան, Նաիրի Զարյան 50

Կանոնադրություն

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպութան արբիտրաժային դատարան հիմնարկը (այսուհետ նաեւ` ԳՆՄ արբիտրաժային դատարան) «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպութան կողմից հիմնարկի կարգավիճակով ստեղծված, արբիտրաժային դատարան է:

2.ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկը իր գործունեությունն իրականացնում է «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ԳՆՄ արբիտրաժային դատարանի կանոնակարգի, սույն կանոնադրության եւ այլ իրավական ակտերի հիման վրա:

3.ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկը իրավաբանական անձ չէ, այն «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպութան անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ։

3.1 ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկը ունի կլոր կնիք, ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ։

4. ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի անվանումն է`

ա/ հայերեն՝ «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության արբիտրաժային դատարան հիմնարկ,
բ/հայերեն կրճատ՝ ԳՆՄ Արբիտրաժային դատարան
գ/ռուսերեն՝ Арбитражный суд при общественный организации «ЮРИДИЧЕСКАЯ ПОМОЩЬ БИЗНЕСМЕНАМ И ИНВЕСТОРАМ»,
դ/ռուսերեն կրճատ՝ Арбитражный суд ГНМ
ե/անգլերեն՝ Arbitration court of «LEGAL ASSISTANCE TO BUՏINESSMAN AND INVESTORS» non-governmental organization,
զ/անգլերեն կրճատ՝ Arbitration court of GNM

5. Կազմակերպության գտնվելու վայրն է`
ՀՀ, ք. Երեւան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 11շ., բն.59
հեռախոս` 093 75 59 69, էլ. հասցե [email protected]:

II.ԳՆՄ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

1.ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկը ստեղծված է համարվում «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպութան անդամների արտահերթ ժողովի որոշման ընդունման եւ նախագահի կողմից հաստատման պահից ու ենթակա է հաշվառման օրենսդրությամբ սահմանված կարգով։

III.ԳՆՄ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

1.ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի իրավասությանը ենթակա են քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առեւտրային բնույթի վեճերը, որոնց լուծումը կողմերը վերապահել են ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկին՝ այդ մասին կնքելով արբիտրաժային համաձայնություն։

2.Կողմերի միջեւ կնքված արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկ դիմելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ներառյալ անհատ ձեռներեցները, իրավաբանական անձինք, օտարերկրյա քաղաքացիները /քաղաքացիություն չունեցող անձինք/ եւ իրավաբանական անձինք, համայնքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունը՝ օրենքով նախատեսված դեպքերում։

IV.ԳՆՄ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի գործունեությունը հիմնվում է օրինականության, կամքի ինքնավարության, կողմերի նկատմամբ հավասար մոտեցման, մրցակցության, կողմերի իրավահավասարության, արբիտրների անկախության եւ անկողմնակալության, դատական միջամտության սահմանափակման, արբիտրների նշանակովիության, արբիտրաժային քննության գաղտնիության, տնօրինչականության, գործերի քննության անմիջականության եւ այլ սկզբունքների վրա։

V.ԳՆՄ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՆՐԱ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1. ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկը Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից կնքված եւ վավերացված միջազգային պայմանագրերով/համաձայնագրերով/, սույն կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով սահմանված խնդիրների լուծման եւ հիմնարկի բնականոն գործունեությունը ապահովելու համար տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իրեն ամրակցված գույքը՝ ըստ այդ գույքի նշանակության, այդ թվում ֆինանսական միջոցները։

2.ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի ֆինանսական միջոցներն ու գույքը օգտագործվում եւ տնօրինվում են «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի կողմից հաստատված ծախսերի նախահաշվի շրջանակներում։

3. ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի գույքը ձեւավորվում է «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության կողմից վերջինիս կանոնադրությամբ սահմանված կարգով հիմնարկին ամրակցված գույքից եւ գումարներից, արբիտրաժային վճարներից, հիմնարկին հատկացվող այլ գումարներից, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ եղանականերով ձեռք բերվող միջոցներից։4.Օրենքով եւ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի գործունեությունից առաջացած դրամական միջոցներն առաջնահերթության կարգով ուղղվում են ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի անխափան գործունեությունն ապահովելուն։

VI. ԳՆՄ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատում է «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության նախագահը։

2. ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի բնականոն գործունեությունն ապահովվում է ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի միջոցով, որի ղեկավարումն իրականացնում է ղեկավարը։

VII. ԳՆՄ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

1.ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի ընդհանուր կառավարումը, որպես հիմնադիր, իրականացնում է «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպությունը՝ օրենքներով, «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության եւ սույն կանոնադրություններով սահմանված կարգով։

2. ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի կառավարմանը վերաբերող բոլոր իրավասությունները «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության անունից իրականացնում են «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովը կամ գործադիր մարմնի ղեկավարը՝ համաձայն «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության եւ սույն կանոնադրությունների, ներքին ընթացակարգերի։

3.«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության իրավասության հարցերն են.

3.1 ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի կանոնադրության, կանոնակարգի, ներքին ընթացակարգերի հաստատումը, դրանցում փոփոխությունների եւ լրացումների կատարումը, ինչպես նաեւ դրանց նոր խնբագրությամբ հաստատելը։

3.2 ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի արբիտրների կազմի՝ անվանացուցակի հաստատումը, դրանում փոփոխություններ կատարելը, արբիտրների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։

3.3 «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ներկայացմամբ՝ ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի վարչակազմակերպական կառուցվածքի եւ հաստիքացուցակի հաստատումը։

3.4 ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի գործունեության դադարեցումը։

3.5 «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ներկայացմամբ ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի ծախսերի նախահաշվի, ինչպես նաեւ դրա կատարողականների հաստատումը։

3.6 ԳՆՄ Արբիտրաժային դատարան հիմնարկի գործունեության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ սույն կանոնադրությամբ «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովին վերապահված այլ լիազորությունների իրականացումը։

3.7 «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի մի շարք իրավասություններ կարող են լիազորվել «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին։

4. «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի իրավասության հարցերն են.

4.1 «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության նախագահն է՝ ընտրված «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի կողմից։

4.2 «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը որոշում է ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկին ամրակցվող գույքի կազմը եւ չափը, հաստատում է ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի ֆինանսական հաշվետվությունները, իրականացնում հիմնարկի ֆինանսական միջոցների կառավարումը, «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի ծախսերի նախահաշիվն ու դրա կատարողականները։4.3Աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում է ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի աշխատողներին։4.4 Կիրառում է խրախուսման եւ կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ ԳՆՄ արբիտրաժային դատարանի աշխատողների նկատմամբ։

4.4.1 ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի արբիտրների կազմից նշանակում է ԳՆՄ արբիտրաժային դատարանի էթիկայի հանձնաժողովի անդամներ։

4.4.2 ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի արբիտրի կողմից ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի կանոնակարգով սահմանված գործի քննության ժամկետը խախտելու եւ արբիտրաժային գործերի կուտակումներ թույլ տալու դեպքում ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի ղեկավարի գրության հիման վրա հանձնարարում է ժամանակավորապես դադարեցնել տվյալ արբիտրի պատահականության սկզբունքով հատուկ համակարգչային ծրագրի միջոցով արբիտր նշանակվելը։

4.4.3 ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի արբիտրի կողմից վարքագծի կանոների խախտում թույլ տալու կամ ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի կանոնակարգով սահմանված գործի քննության ժամկետը պարբերաբար խախտելու դեպքում դիմում է «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովին՝ տվյալ արբիտրի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։

4.5 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ եւ ներքին ընթացակարգերով «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին վերապահված եւ/կամ «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի կողմից պատվիրակված այլ լիազորությունների իրականացումը։

VIII. ԳՆՄ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի ղեկավարը հանդիսանում է արբիտր, այդ մասին «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի կողմից որոշում կայացնելու դեպքում։ ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի ղեկավարը՝

1.1 Ղեկավարում եւ կառավարում է ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի ընթացիկ գործունեությունը, բացառությամբ այն հարցերի, որոնք օրենքով եւ սույն կանոնադրությամբ վերապահված են «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության իրավասությանը։

1.2 Կատարում է աշխատանքի բաժանում հիմնարկի աշխատողների միջեւ.

1.3 Մասնակցում է արբիտրաժային գործունեությանն առընչվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի քննարկումներին։

1.4 Վերահսկողություն է իրականացնում արբիտրների կողմից ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի կանոնակարգով սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ։

1.5 Կազմակերպում է արբիտրաժային դատավարության պրակտիկայի ուսումնասիրումը եւ ամփոփումը, ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկում քննված գործերի վիճակագրության վարումը։

1.6 Իրականացնում է սույն կանոնադրությունից, ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի կանոնակարգից եւ ներքին ընթացակարգերից բխող այլ լիազորություններ։

2. ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր հակաօրինական գործունեության արդյունքում «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպությանը եւ ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկին պատճառված գույքային վնասի համար։ ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասները հատուցելու պարտավորությունները չկատարելու համար։

IX. ԳՆՄ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՐԲԻՏՐՆԵՐԸ

1. ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի արբիտրներ կարող են լինել բարձրագույն իրավաբանական կրթություն, ֆինանսաբանկային համակարգի առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային կամ իրավաբանական խորհրդատվության փորձ կամ դատաիրավական գործունեության փաստացի փորձ ունեցող անձինք։

2. ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի արբիտրը չի կարող միաժամանակ հանդիսանալ այլ արբիտրաժային դատարանի արբիտր։3. «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովը կարող է սահմանել ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի արբիտրների ընտրության այլ չափանիշներ եւ ընթացակարգեր։

X. ԳՆՄ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի գործունեությունը դադարում է օրենսդրությամբ եւ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով։

2. ԳՆՄ արբիտրաժային դատարան հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած՝ այդ մասին «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։