• ք․ Երևան, Նաիրի Զարյան 50

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Separator

«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպութունը (այսուհետ` Կազմակերպություն) ստեղծվել է 15․11․2019 թվականին։ Այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Կազմակերպության գործունեության նպատակներն են․

  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի միասնական պաշտպանությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և մասնավոր կազմակերպություններում, ինպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպություններում։
  • Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեությանն օրենսդրորեն խոչընդոտող խնդիրների վերհանումն ու դրանց լուծման կամ վերացման ապահովումը։
  • Կազմակերպության օժանդակության կարիքն ունեցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց բնականոն գործունեության և զարգացման օրենսդրական ապահովումը։

Կազմակերպությունն իրականացնում է․

  • Գործարար խորհրդատվություն՝ ներդրումների պաշտպանության հարցերում, համապատասխան ներդրումային ոլորտի ուսումնասիրում և այդ ոլորտի ուսումնասիրում և այդ ոլորտի վերլուծություն, ինչպես նաև այդ ոլորտի իրավահարաբերությունները կարգավորող օրեսդրության խորհրդատվության մատուցում։
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար իրավաբանական խորհրդատվություն

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

  • Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ, ով ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:
  • Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին` Նախագահին:
  • Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում: