• ք․ Երևան, Նաիրի Զարյան 50

Արբիտրաժային դատարանի մասին

«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպութան արբիտրաժային դատարան հիմնարկը (այսուհետ նաև` ԳՆՄ արբիտրաժային դատարան) «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպութան կողմից հիմնարկի կարգավիճակով ստեղծված, արբիտրաժային դատարան է:

Հիմնարկը իր գործունեությունն իրականացնում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ԳՆՄ արբիտրաժային դատարանի կանոնակարգի, կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա: