«Գործարարների, ներդրողների իրավական աջակցության միավորում»

«Գործարարների, ներդրողների իրավական աջակցության միավորում»  Հասարակական կազմակերպության  (այսուհետ նաև՝ Խորհրդատու)`  ի դեմս Հ/Կ-ի Գլխավոր քարտուղար Արման Այվազյանի, բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության տնտեսական առողջ և մրցունակ միջավայրի կայացման ու զարգացման անհրաժեշտությունը,  դրա համատեքստում գործարար աշխարհի ներկայացուցիչներին մատչելի և արդյունավետ իրավախորհրդատվական օգնություն տրամադրելու Խորհրդատուի առաքելությունը, հանրային իրավահարաբերության յուրաքանչյուր ոլորտում Ընկերության իրավունքների և օրինական շահերի իրացման պատշաճ երաշխիքների ապահովման, ինչպես նաև Ընկերության աշխատակիցների իրավագիտակցության և իրավական կուլտուրայի բարձրացման անհրաժեշտությունը, ՀԿ-ն իրականացնում է  ՌԴ և ՀՀ քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ “Դոմ Մոսկվի” Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի վարչական շենքում, որը գտնվում է  ք. Երևան Արգիշտի 7 հասցեում։

Խորհրդատվությանը գրանցվելու համար

«Գործարարների, ներդրողների իրավական աջակցության միավորում»

 Հասարակական կազմակերպության Գլխավոր քարտուղար

 Արման Այվազյան

Հեռ․ +374 99 222 206